Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Նենգ ինսուլտը

Նենգ ինսուլտը

Ընդունված է կարծել, որ մարդկանց կյանքի տևողությունը կարճ է սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդությունների, և այլ վնասակար սովորությունների պատճառով: Բայց, պարզվում է, մահվան պատճառների շարքում,«սրտայիններից» հետո այն մարդիկ են, ում առողջությունը խաթարվել է… ինսուլտի պատճառով:

 

Եվ այդ շարքում հաճախ են հայտնվում երիտասարդներն ու, նույնիսկ, հղի կանայք: Ինսուլտից խուսափել կարող է ամեն-ոք, բայց ոչ բոլորն են կարողանում անհրաժեշտ ջանքերը գործադրել:

 

Ինչպիսի սխալներից է հարկ խուսափել

 

Ուշադրություն չդարձնել ձեռքի կամ ոտքի ընդարմացման վրա: 

 

Ինչով է դա վտանգավոր: Առանձին ձեռքի կամ ոտքի թուլությունը, կամ աջ կամ ձախ ձեռքի ու ոտքի թուլությունը միասին, կարող է ինսուլտի դրսևորման առաջին նշաններից մեկը լինի, այդ թվում` գլխուղեղում արյան զեղման պատճառով: Երբեմն հնարավոր է նաև լիովին անշարժացում:

 

Երկրորդ կարևոր ախտանշանը խոսքի խանգարումն է (դժվարությամբ խոսելու զգացումից, երբ չի շարժվում բերանի անկյունը, կամ դեմքի անհամաչափություն է լինում, մինչև խոսելու ընդունակության լրիվ կորուստ): Նենգությունը հատկապես կայանում այն հարցում, որ այդ ախտանշանները կարող են մեկ դրսևորվել, մեկ էլ` վերանալ. ձեռքը կամ ոտքը թուլացավ, բայց 10 րոպեից անցավ, և մարդը հանգստանում է: Եվ բաց է թողնում տրանզիտոր իշեմիկ հարձակումը, որն, ըստ էության, այդ նույն ինսուլտն է: Այդ պատճառով էլ անմիջապես «շտապ օգնություն» զանգելը պարզապես անհրաժեշտ է, նույնիսկ, եթե մինչև բժշկի գալն արդեն լավ եք զգում, միևնույնն է, հարկ է նրան պատմել, թե ինչ է տեղի ունեցել և միջոցներ ձեռք առնել: Սովորական ինսուլտի դեպքում այդ ախտանշանները երկար ժամանակ են պահպանվում:   

 

Ինսուլտի դեպքում սիրտը չի ցավում, գլուխը` նույնպես: Եվ, եթե սրտամկանի ինֆարկտի դեպքում մարդը ուժեղ ցավ է զգում, ապա ինսուլտի դեպքում գլխուղեղի անոթներում երկար տարիներ ախտաբանական ախտընթացներ են տեղի ունենում, որոնք մարդն ընդհանրապես չի զգում:  

 

Մտածել, որ այս հիվանդությունը միայն տարեցներին է ախտահարում:

 

Ինչով է դա վտանգավոր: Իհարկե, տարիքի հետ ինսուլտ ստանալու ռիսկն ավելանում է: Բայց վերջին ժամանակներս հիվանդությունը երիտասարդացել է: Պատճառները սովորական են. երիտասարդները ծխում են, չարաշահում են ալկոհոլը, մարմնի ավելորդ քաշ ունեն, առողջ կենսակերպով էլ առանձնապես աչքի չեն ընկնում: Երիտասարդացել են նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, զարկերակային հիպերտոնիան, շողացող առիթմիան, սրտի իշեմիկ հիվանդությունը, սրտային անբավարարությունը: Այս ամենը կարող է ինսուլտի պատճառ դառնալ: Դրա հետ մեկտեղ, երիտասարդների մոտ կարող է ինսուլտի առանձնահատուկ պատճառ լինել` ժառանգական արյան մակարդելիության խանգարում, միտրալ փականի պրոլապս: Ինսուլտը կարող է զարգանալ նույնիսկ գրիպից հետո: Դա հազվագյուտ բարդություն է, բայց` հնարավոր է:  Ռիսկի խմբում են գտնվում նաև… հղի կանայք: Հիմնական պատճառը զարկերակային արյան բարձր ճնշումն է և տրոմբների զարգացման հանդեպ հակումը: Կանայք նաև սկսել են ծննդաբերել բավական հասուն տարիքում, և դա նույնպես ռիսկի գործոն է: 

 

Բայց ինսուլտ ստանալու ռիսկի խմբում ամենամեծ տեղը գրավում են շողացող առիթմիայով հիվանդները, երբ սրտի խոռոչում միկրոտրոմբներ են ձևավորվում, որոնք կարող են պոկվել ու հասնելով գլխուղեղի անոթներին, խցանել դրանք: Շողացող առիթմիան կարող է մշտական հիվանդություն լինել: Երբեմն էլ լինում է այնպես, որ սրտի ռիթմը նորմալ է լինում, իսկ խանգարումները պարբերաբար են տեղի ունենում: Սակայն հիվանդության ցանկացած ձևի դեպքում էլ ինսուլտի զարգացման ռիսկը միանման է:  Շողացող առիթմիա ունեցող մարդկանց մոտ այն բարձրանում է նվազագույնը 5 անգամ, իսկ որոշ դեպքերում, նույնիսկ, մինչև 18 անգամ:  

 

Այդ պատճառով էլ, ցանկացած ձևի դեպքում, բժշկի նշանակած դեղպատրաստուկների ընդունումը պարտադիր է, հենց ինսուլտի կանխարգելման համար: Կան նոր սերնդի դեղամիջոցներ (պերօրալ հակակոագուլյանտներ), որոնք հարմար են ներընդունման համար և հատուկ լաբորատորային հետազոտություններ չեն պահանջում արդյունավետության և անվտանգության վերահսկողության համար: Դրանք 35%-ով նվազեցնում են ինսուլտի զարգացման ռիսկը և գրեթե 60%-ով բարդությունների` ներգանգուղեղային արյան զեղման ռիսկը: 

 

Դեղպատրաստուկներով կտրուկ իջեցնել արյան ճնշումը:

 

Ինչով է դա վտանգավոր: Եթե մարդը զարկերակային արյան բարձր ճնշում ունի, ապա ճնշման կտրուկ իջեցումը նույքան վտանգավոր է, որքան և կտրուկ բարձրացումը: Զարկերակային հիպերտոնիայի դեպքում անոթները, որպես կանոն, փոփոխված ձև ունեն, արյունը դրանց միջով ճնշման տակ է հոսում: Եթե այդ ճնշումը նվազեցվի դեղամիջոցներով, արյան մատակարարումը կխախտվի: Այդ պատճառով էլ անվերահսկելի, առանց բժշկի խորհրդի ճնշման դեմ դեղորայք ընդունելը վտանգավոր է: Հաճախ դրանք չի կարելի նաև քնելուց առաջ ընդունել: Նորմայում, քնած ժամանակ, արյան ճնշումն ինքնուրույն իջնում է: Եթե այն նաև դեղորայքով իջեցվի, ապա լուրջ վնաս հասցնելու հավանականությունը մեծ է: Այդ պատճառով էլ ամեն անգամ արյան բարձր ճնշման դեմ դեղամիջոց ընդունելը սխալ է, հարկ է բժշկի հետ դեղամիջոց ընդունելու հստակ սխեմա մշակել:  

 

Ինչպես կանխարգելել ինսուլտը

 

Ի տարբերություն  ուռուցքաբանական հիվանդությունների, ինսուլտը հնարավոր է կանխարգելել պահպանելով պարզ կանոններ.

 

Սահմանափակել աղի օգտագործումը

 

Այն բարձրացնում է արյան ճնշումը: Կատարյալ տարբերակը առանց աղի սնունդն է: Մթերքի մեջ, առանց այն էլ, բնական աղի պարունակություն կա: Բայց դա դժվար է: Հաղթահարելու համար հարկ է առաջինը սեղանից վերցնել աղամանը: Սահմանափակել կամ նվազագույնի հասցնել մարինացված ու պահածոյացված ուտեստը: Աղի պարունակությունը մեծ է երշիկեղենի և… տորթերի մեջ: 

 

Հայտնագործություն արած չենք լինի, եթ ասենք, որ հարկ է շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել: Դրանք արյան բարձր ճնշումը նվազեցնում են մինչև 5 մմ սնդ. սյ.: Իսկ, նույնիսկ, 2 մմ իջեցումը ինսուլտի ռիսկը պակասեցնում է 10%-ով: Նորման օրական 5 չափաբաժինն է: Մեկ բաժնի մեջ մտնում է 1 բաժակ հյութ, 1 միջին չափի բանջարեղեն կամ միրգ, 1 ափսե կտրտած բանջարեղեն, ևս այդքան շոգեխաշած կամ եփած բանջարեղեն: 

 

Հրաժարվել համեմունքներից

 

Դրանք բարձրացնում են սննդի յուրացման արագությունը և դուք շատ արագ քաշ եք հավաքում:

 

Ֆիզիկական ծանրաբեռնվածություն

 

Արդյունավետ է շաբաթը 3-4 անգամ 30-60 րոպե քայլել, վազել, լողալ, դահուկով կամ չմուշկով  սահել, խաղալ, քան շաբաթը մեկ անգամ 3 ժամ ֆիթնեսով պարապել: Ամենալավն աստիճաններով բարձրանալ իջնելն է, անտեսելով վերելակը: 

 

Ինչպես նաև շաբաթը երկու անգամ ուտել անյուղ ձուկ, ցանկալի է առանց աղի կամ շատ քիչ աղով պատրաստված: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ